Մահիկաձև է` ծայրերին ոճավորված թռչունների պատկերներով: Թռչունների միջև` զարդի կենտրոնում, երեք կենաց ծառերի սխեմատիկ պատկերներ են` վերից և վարից շրջանակված եռանկյունիներից կազմված նեղ եզրազարդով: Կրծքազարդի ստորին եզրին` մեկընդմեջ լոտոսի և կոկոնի ծաղկեգոտի է: Ծառերի պատկերման նախատիպերը [...]
Ցլագլուխ քանդակով ռիտոն է, նրբախեցի, լավ փայլեցրած դարչնագույն մակերեսով: Իրանը գլանաձև է սնամեջ, դեպի դուրս շեփորաձև բացվածքով: Ռիտոնի առաջամասում ռեալիստորեն պատկերված ցլի գլուխ է` ընդգծված եղջյուրներով: Բերանը կիսաբաց է, աչքերը նշաձև, խոշոր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ժամանակաշր [...]
Շրջանաձև վահան է, կենտրոնում կոնաձև: Մակերեսին համակենտրոն երեք զարդագոտիների վրա դրվագված են առյուծների և ցուլերի պատկերներ: Վահանի հակառակ կողմից գամված են բռնակներ: Վահանի եզրին մեկ տող սեպագիր արձանագրություն է, այն մասամբ վնասված է: Արձանագրությունը հետևյալն է` «Խալդի աստծուն տիրոջն [...]
Թեյշեբան ուրարտական պանթեոնի գլխավոր եռյակի երկրորդ աստվածությունն է և Ուրարտուի ռազմի, ամպրոպի և հողմի աստվածը: Քանդակը ներկայացնում է ամբողջ հասակով տերևներից հյուսած պսակի վրա կանգնած երիտասարդ տղամարդու: Հագել է երկարափեշ ծոպավոր զգեստ, որը հարդարված է ուրարտական բնորոշ օրնամենտով (ք [...]
Երկանիվ մարտակառքի մանրակերտ է: Թափքը լայն է` ետևամասում բաց, ունի կիսակլոր կամարաձև եզրակողեր և ճաղավոր անիվներ (յուրաքանչյուրում վեցական ճաղ): Առեղը կոր է: Թափքի վրա կանգնած են սաղավարտավոր երկու զինվոր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ժամանակաշրջան : Երկաթի դար Դարաշրջան ։ Ք․ա․ 9-րդ [...]
Ձողաձև հիմքով քառանկյունի հարթակի վրա կանգնած այծի ձուլածո քանդակ է: Կեցվածքը հանգիստ է: Բարձր պարզած գլուխը զարդարված է ետ կեռված եղջյուրներով: Երկարականջ է, քթանցքները և աչքերը ընդգծված են կլոր փոսորակներով, բերանը` ակոսով: Պոչը կարճ է` դեպի վեր ոլորված: Գիրուկ իրանը երկու կողերին ունի [...]
Միաձույլ լայնաշեղբ: Դաստակը գլանաձև է, սնամեջ, կիսագնդաձև գլխիկով, այն ընդելուզված է փայտով: Պատյանը հարդարված է սեպաձև կտրվածքներով և գալարվող օձի վերադիր պատկերով` ծայրին տափակ շրջանաձև պահպանակ է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ժամանակաշրջան : Ուշ բրոնզի դար Դարաշրջան ։ Ք․ա․ 15-14-ր [...]
Քառանկյունի հարթակի վրա դրված է երկանիվ մարտակառք` լծված դինամիկ ընթացքի մեջ գտնվող զույգ ձիերով: Ձիերը բարակիրան են, ունեն երկարուկ դունչ, բարձր բաշեր, երկար պոչ: Կառքի անիվները ճաղավոր են, թափքը` թեթև: Թափքի վրա կանգնած են երկարավիզ, տափակ դեմքերով երկու ֆիգուրա` զինված դաշույնով: Նրան [...]
Բարձր պատվանդանի վրա կանգնած առյուծի սնամեջ ֆիգուրա է: Կենդանին խոշորագլուխ է, ականջները` կարճ, աչքերը նշված են փոսորակներով: Հաստ դնչին ընդգծված են քիթը, լայն բացած երախը, ժանիքները: Իրանի կողային մասերին կան մեկական անկյունաձև բացվածքներ: Գավակը կլորավուն է, պոչը` երկար, ծայրը դեպի վեր [...]
Կենտրոնում անկանոն օվալի ձև ունեցող կարմրա-շագանակագույն ագաթե կուլոն է (7 x 5 սմ), որը կենտրոնում ունի երկայնական միջանցիկ անցք՝ թելի վրա հագնելու համար: Զարդի երկու կողմերին շարված են սարդիոնե երկկոնաձև ուլունքներ, ապա սիմետրիկ հաջորդականությամբ տարբեր ձևեր ունեցող ոսկյա և սարդիոնե ուլ [...]