«Խաչաստղավոր» գորգերի հորինվածքը առնվազն վեց հարյուրամյա պատմություն ունի։ Այս պատկերով գորգեր հյուսելու ավանդույթը շարունակվում է ժամանակակից գորգարտադրողների փորձառության մեջ։ Ներկայացված օրինակի կարմիր դաշտի ուղղահայաց կենտրոնագծով դասավորված են երեք մեծ աստղաձև խաչեր: Վերևի երկու մե [...]
«Խաչաստղավոր» գորգերի հորինվածքը առնվազն վեց հարյուրամյա պատմություն ունի։ Այս պատկերով գորգեր հյուսելու ավանդույթը շարունակվում է ժամանակակից գորգարտադրողների փորձառության մեջ։ Ներկայացված օրինակի կարմիր հիմնադաշտի երկայնքով տեղադրված են հինգ ամբողջական, մեկ կիսատ վահաններ: Գորգադաշտի [...]
Բաղկացած է հինգ մասից, որոնք միանում են լարով (վերևում) և օղակներով (մեջտեղում), ներքևից կախված յոթական կլոր բոժոիկներ ունեն, զարդարված են փիրուզներով, նեֆրիտներով, նռնաքարերով: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Ժամանակաշրջան : Նոր շրջան Դարաշրջան ։ 19-րդ դարի սկիզբ Տարածաշրջան : Վանի նահ [...]
Յոթթերթանի ծաղկի ձև ունեցող ականջօղերի «թերթիկները» և կենտրոնը կիսագնդաձև են, «թերթիկների» ծայրերը` հավելյալ սրվող մասնիկներով: Ծաղկանման մասը, որի հիմքում նույնպես կիսագնդաձև մասնիկ կա, կեռին է միանում օղակով: Կատարված է զուգաթելով, վերադիր կիսագնդիկներով: Հավաքածու : Ազգագրական հավաքած [...]
Ոճավորված մարդու գլուխն անկանոն շրջանի ձև ունի, ձեռքերը դրված են փորին`գոտկատեղում, ոտքերի միացումը կամարաձև է, ձախ ոտքն աջից երկար է, ներքևի մասում երկու ոտքերը մոտենում են: Դեմքի անկանոն գծերը պայմանականորեն ներկայացնում են աչքերը, քիթը, բերանը, դեմքի երկու կողմերի եռանկյունիները` ակ [...]
Մահիկաձև է` ծայրերին ոճավորված թռչունների պատկերներով: Թռչունների միջև` զարդի կենտրոնում, երեք կենաց ծառերի սխեմատիկ պատկերներ են` վերից և վարից շրջանակված եռանկյունիներից կազմված նեղ եզրազարդով: Կրծքազարդի ստորին եզրին` մեկընդմեջ լոտոսի և կոկոնի ծաղկեգոտի է: Ծառերի պատկերման նախատիպերը [...]
Ցլագլուխ քանդակով ռիտոն է, նրբախեցի, լավ փայլեցրած դարչնագույն մակերեսով: Իրանը գլանաձև է սնամեջ, դեպի դուրս շեփորաձև բացվածքով: Ռիտոնի առաջամասում ռեալիստորեն պատկերված ցլի գլուխ է` ընդգծված եղջյուրներով: Բերանը կիսաբաց է, աչքերը նշաձև, խոշոր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ժամանակաշր [...]
Շրջանաձև վահան է, կենտրոնում կոնաձև: Մակերեսին համակենտրոն երեք զարդագոտիների վրա դրվագված են առյուծների և ցուլերի պատկերներ: Վահանի հակառակ կողմից գամված են բռնակներ: Վահանի եզրին մեկ տող սեպագիր արձանագրություն է, այն մասամբ վնասված է: Արձանագրությունը հետևյալն է` «Խալդի աստծուն տիրոջն [...]
Թեյշեբան ուրարտական պանթեոնի գլխավոր եռյակի երկրորդ աստվածությունն է և Ուրարտուի ռազմի, ամպրոպի և հողմի աստվածը: Քանդակը ներկայացնում է ամբողջ հասակով տերևներից հյուսած պսակի վրա կանգնած երիտասարդ տղամարդու: Հագել է երկարափեշ ծոպավոր զգեստ, որը հարդարված է ուրարտական բնորոշ օրնամենտով (ք [...]
Երկանիվ մարտակառքի մանրակերտ է: Թափքը լայն է` ետևամասում բաց, ունի կիսակլոր կամարաձև եզրակողեր և ճաղավոր անիվներ (յուրաքանչյուրում վեցական ճաղ): Առեղը կոր է: Թափքի վրա կանգնած են սաղավարտավոր երկու զինվոր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ժամանակաշրջան : Երկաթի դար Դարաշրջան ։ Ք․ա․ 9-րդ [...]