«Սրբազան ուղի․ Ավետումից Համբարձում»

«Սրբազան ուղի․ Ավետումից Համբարձում» կրթական ծրագիրը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների համար։ Ծրագրի սկզբում մասնակիցները շրջայց կունենան «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ժամանակավոր ցուցադրության սրահում, որի ընթացքում երեխաներին կներկայացվի երկու թանգարանների` ցուցադրված արժեքավոր նմուշների մասին տեղեկություններ՝ շեշտը դնելով խորանի վարագույրին պատկերված ավետարանական տեսարանների վրա: Շրջայցից հետո մասնակիցները կբաժանվեն խմբերի և կփորձեն իրենց տրված […]

«Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ տոհմածառ»

«Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ տոհմածառ»  խորագրով կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցական տարիքի երեխաների համար։ Սկզբում մասնակիցները շրջայց կունենան «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» սրահում, որի ընթացքում նրանց կներկայացվեն Կիլիկիայի հայոց թագավորության արքայատոհմերը, տոհմածառը, հատված դրամները։ Շրջայցից հետո երեխաները  բաժանվելու են խմբերի և փորձելու են շրջայցի արդյունքում ստացած գիտելիքներով ամբողջացնել տոհմածառը։

«Անցյալի հետքերով»

«Անցյալի հետքերով» խորագիրը կրող կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցական տարիքի երեխաների համար։ Ծրագրի սկզբում երեխաները կշրջեն թանգարանի մշտական ցուցադրության սրահներում և կծանոթանան տարբեր ժամանակաշրջանների ցուցանմուշներին։ Հաջորդիվ, ձեռք բերած գիտելիքները մասնակիցները կկիրառեն ինտերակտիվ խաղի ընթացքում։ Երեխաները կբաժանվեն խմբերի և ցուցանմուշների կրկնօրինակներից ընտրելով կոնկրետ ժամանակաշրջանին բնորոշ նմուշներ` կփորձեն կազմակերպել փոքրիկ ցուցադրություն։

«Հայոց մայրաքաղաքները․ պտտելով պատմության անիվը»

«Հայոց մայրաքաղաքները․ պտտելով պատմության անիվը» խորագրով կրթական ծրագիրը նախատեսված է 5-7-րդ դասարանի աշակերտների համար։ Սկզբում մասնակիցները շրջայց են ունենալու թանգարանի ցուցասրահներում, որի ընթացքում նրանք տեղեկատվություն կստանան հայոց մայրաքաղաքների մասին։ Շրջայցից հետո երեխաները, «պտտելով պատմության անիվը», կփորձեն պատասխանել հարցերին։ Կրթական ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա խորացնել իրենց գիտելիքները , բացահայտել հետաքրքիր փաստեր, ինչպես նաև ձեռք բերել արագ […]

«Սուրբ Ծննդյան խճանկար»

«Սուրբ Ծննդյան խճանկար» խորագրով կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցական տարիքի երեխաների համար։ Սկզբում մասնակիցները շրջայց կունենան «Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցասրահում, որի ընթացքում նրանց կներկայացվի ցուցադրության մեջ առկա նմուշների մասին տեղեկություն՝ շեշտը դնելով Մարիամ Աստվածածնի և  Սուրբ Ծննդյան խորհրդի վրա։ Շրջայցից հետո երեխաները կփորձեն ստացած գիտելիքների հիման վրա ցուցանմուշներից հանված պատկերներով հավաքել Սուրբ Ծննդյան տեսարան։ […]

«Հին աստվածներ»

«Հին աստվածներ» կրթական ծրագիրը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների համար։ Մասնակիցները շրջայց կունենան «Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցասրահում, որի ընթացքում երեխաներին կներկայացվի ինչպես ցուցադրված նմուշների մասին տեղեկություն, այնպես էլ հետաքրքիր մանրամասներ Հայոց դիցարանի մասին՝ զուգահեռներ տանելով հունական և հռոմեական դիցարանի հետ։ Շրջայցից հետո մասնակիցները բաժանվելու են խմբերի և փորձելու են իրենց տրված հարցերի պատասխանները գտնել […]

«Արցախի բառն ու բանը»

«Արցախի բառն ու բանը» կրթական ծրագիրը նախատեսված է արցախցի երեխաների համար։ Ծրագրի ընթացքում երեխաներն ունկնդրելու են Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը, այնուհետև շրջելու են «Դրվագներ ինքնության․ գորգ» ցուցասրահում և ծանոթանալու են Արցախի գորգերի պատմությանը և զարդանախշերի առանձնահատկություններին, որից հետո երեխաները կգունավորեն ներկայացված գորգերի զարդանախշերը։ Ծրագիրն ամբողջությամբ անցկացվում է Արցախի բարբառով։ Կրթական ծրագիրը նպատակ ունի Արցախից տեղահանված […]

«Ձոն մայրության»

Կրթական ծրագիրը նախատեսված է 14-16 տարեկան դպրոցականների համար։ Մասնակիցները շրջայց կունենան «Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցասրահում, որի ընթացքում երեխաներին ներկայացվում է ցուցադրության մեջ առկա նմուշների մասին տեղեկություն, հատկապես շեշտը դրվում է Մարիամ Աստվածածնի և մոր խորհրդի վրա։ Շրջայցից հետո մասնակիցները բաժանվում են 2 խմբի։ Բոլոր մասնակիցներին առանձին տրվում են նախապես տպագրված բանաստեղծություններ, շարականներ, տաղեր նվիրված […]

«Քրիստոնյա Հայաստան»

Կրթական ծրագիրը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների համար։ Մասնակիցները շրջայց կունենան քրիստոնեությանը նվիրված սրահում, որի ընթացքում նրանց կներկայացվի ինչպես ցուցադրության մեջ առկա կոթողների մասին մանրամասներ, այնպես էլ ընդհանուր ճանաչողական տեղեկություններ Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ։ Շրջայցից հետո երեխաներին կտրվի նախապես կազմված խաչբառ, որի մեջ ներառված են մատուցված տեղեկությանը համապատասխան հարցեր։ Երեխաները պետք է փորձեն լուծել  խաչբառը […]

«Կրթական արկղիկ – Թանգարանը դպրոցում»

Կրթական ծրագիրը նախատեսված է 6-7-րդ դասարանի աշակերտների համար և իրականացվում է դպրոցում։ Կրթական ծրագիրն ընդգրկում է մի քանի թեմա և իրականացվում ըստ նախընտրելի թեմայի։ Դրանք են՝ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» – կրթական արկղիկում տեղ գտած կրկնօրինակ ցուցանմուշների, լուսանկարների և տեսահոլովակի միջոցով ներկայացվում են քարի դարի ժամանակաշրջանին բնորոշ կենցաղը, կիրառական առարկաները: «Իրականության և առասպելների միջով․ […]