Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Գորգ. ինքնության դրվագներ» խորագրով բանախոսություն-շրջայց, որը վարեց թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լիլիա Ավանեսյանը։ Բանախոսության ընթացքում Լիլիա Ավանեսյանը ներկայացրեց գորգի դերը հայկական մշակույթում, գորգագործության ծագման և զարգացման ընթացքը, բրդի տեսակները, թել ստանալու և ներկելու գործընթացը, ընդգծեց հայկական գորգարվեստին բնորոշ հատկանիշները։
Այնուհետև մասնակիցներն ունեցան շրջայց «Դրվագներ ինքնության․ գորգ» խորագրով ցուցասրահում, որտեղ Լիլիա Ավանեսյանը ներկայացրեց ցուցադրված գորգերի հորինվածքային առանձնահատկությունները և խոսեց գորգերի զարդապատկերների տեսակների ու իմաստաբանության մասին։