Հունիսի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Երևան-Բեյրութ․ Մշակութային կամրջումներ» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Հայկազյան համալսարանի 70-ամյակին:
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պ․գ․թ․ Նժդեհ Երանյանը և Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայտոսթեանը` կարևորելով Հայաստանի և սփյուռքահայ համայնքների կապը և Հայկազյան համալսարանի հայագիտական գործունեությունը։
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան՝
– Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ, պ.գ.թ. Արմինե Զոհրաբյանը (թեմա` «Սփյուռքի կոմիտեն և ՀՊԹ հավաքածուն»),
– Հայկազյան համալսարանի խնամակալ մարմնի փոխատենապետ Ջոն Սաղրեանը (թեմա` «Համառոտ պատմություն Հայկազյան համալսարանի»),
– Պ․գ․թ․ Հրածին Վարդանյանը (թեմա` «Հայկազյան համալսարանի և Հայաստանի գիտակրթական կապերը»),
– Հայկազյան Համալսարանի Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, դոկտոր Անդրանիկ Տագէսեանը` (թեմա` «Հայաստանը Հայկազյան հայագիտական հանդեսի էջերում»):
Գիտաժողովի ավարտին Անդրանիկ և Ալինա Տագէսեանները Հայաստանի պատմության թանգարանին նվիրաբերեցին Եգիպտոսի նախկին նախագահ Գամալ Աբդել Նասերի կողմից Սիրիական բանակի հրետանու ընդհանուր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Արամ Կարամանուկյանին 1957 թվականին շնորհված պատվոգրի բնօրինակը: