Նոյեմբերի 7-8-ը Հայաստանի պատմության թանգարանում անցկացվեց միջազգային գիտաժողով` «Զինվորը, քուրմն ու առևտրականը․ վերակարգության հնագիտական դրսևորումները բարդ հասարակություններում» խորագրով։ Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ։ Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան տարբեր զեկույցներով՝հին հասարակություններում առանձնաշնորհյալության տարատեսակ դրսևորումների հետազոտության շրջանակում, ինչպես նաև հնագետների, մարդաբանների, պատմաբանների, համեմատական առասպելաբանության և լեզվաբանության մասնագետների և այլ հարակից գիտությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում հիմնահարցի շուրջ։