Հուլիսի 15-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հանդիպում-զրույց թանգարանի բարեկամ, հալեպահայ ոսկերիչ Հակոբ Մոմջյանի հետ, ով խոսեց հայկական զարդերի առանձնահատկությունների և խորհրդաբանության, նախկինում վարպետների և պատվիրատուների փոխհարաբերությունների մասին, ներկայացրեց Հալեպում հայ ոսկերչության ձևավորումն ու զարգացումը, կարևորեց ժամանակակից զարդարվեստում ավանդական զարդամոտիվների կիրառումը։
Բանախոսության շրջանակում «Դրվագներ ինքնության․ զարդ» խորագրով ցուցադրությունը համալրվեց նոր ցուցանմուշներով։