Օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանում՝ «Դեպի իմ Հայաստան» խորագրով ժամանակավոր ցուցադրության սրահում, տեղի ունեցավ «Հայաստանն իմ աչքերով» խորագրով հանդիպում-զրույց լուսանկարիչներ Վինսլոու Մարտինի, Արմեն Տեր-Մկրտչյանի և Փիրուզա Խալափյանի հետ։
Լուսանկարիչները խոսեցին վավերագրական լուսանկարների առանձնահատկություններից, լուսանկարելու ընթացքում իրենց ունեցած զգացողություններից և ապրումներից, որոնք ցանկացել են փոխանցել լուսանկարների միջոցով։