Կանանց միջազգային օրվա շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հանդիպում-զրույց՝ «Հայուհիների զարդերը․ ավանդականից նորաձևություն» թեմայով։ Հանդիպումը վարեց թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը։
Բանախոսներն էին ՀՊԹ ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Աստղիկ Իսրայելյանը և ազգագրագետ, «Դաֆնէզարդ» նախագծի հիմնադիր Մանան Առաքելյանը (Դաֆին)։
Ազգագրագետները ներկայացրին զարդերի դերը ազգային գեղագիտական ընկալումների, զգացողությունների, ճաշակի, ոճի տեսանկյունից, խոսեցին դրանց խորհրդաբանության, կիրառման մասին, ինչպես նաև անդրադարձ կատարվեց հայկական հնագույն և ավանդական շրջանի զարդերի վերստեղծմանը մեր ժամանակներում։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան։