Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Պարահեն ինքնություն» խորագրով դասախոսություն և բաց դաս, որի ընթացքում ներկաները ծանոթացան Կարնո պարերին ու պարերգերին՝ բացահայտելով, թե ինչպես է կարնեցի հայի ինքնությունն արտահայտվել իր պարերում և պարերգերում: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Բարձր Հայքի Կարնո շրջանի ուսումնասիրությունն ամփոփող գրքույկի շնորհանդեսը և հրապարակվեցին Կարնո պարերի կաքավագրերը, որոնք գրառվել են շարժումների գրառման` 1940-ականներին Սրբուհի Լիսիցյանի ստեղծած համակարգով: