Սեպտեմբերի 5-ին թանգարանում տեղի ունեցավ ««Ջրաբերդ-Արծվագորգ». հազարամյակների միջով» խորագրով բանախոսությունը, որի շրջանակներում մեր գորգերի գիտակ, պատմական գիտությունների թեկնածու Լիլյա Ավանեսյանը ներկայացրեց թանգարանում պահվող հայ մշակութային ինքնության անբաժան մասը համարվող գորգերի լավագույն օրինակներից մեկը՝ «Արծվագորգը»։ 16-17դդ․ մեզ հասած այս կախարդական մասունքի մեջ ամփոփված է մեր աշխարհընկալման յուրօրինակ գաղտնագրեր, և դրանց արդի մեկնություններն արդեն իսկ անցյալի ու ներկայի մի երկխոսության են վերածվում։ Բանախոսությունն ուղեկցվեց նաև նպատակային շրջայցով և գորգագործական մշակույթի ու գործիքակազմի հետ ծանոթացման փորձառությամբ։