Ապրիլի 22-ին Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ, Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Վանի ինքնապաշտպանական մարտերը, դերն ու նշանակությունը» խորագրով դասախոսություն՝ նվիված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։
Դասախոսությամբ հանդես եկավ ՀՊԹ-ի նոր և նորագույն բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը։
Դասախոսության ընթացքում բանախոսը հատկապես կարևորեց Վանի ինքնապաշտպանության դերը մեզանում, որը հետագայում հիմք հանդիսացավ Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման համար: