Գրքի տոնին ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ 2022թ․ թանգարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդես, որի ընթացքում ներկայացվեցին «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականի 9-րդ և 10-րդ համարները, Լ․ Ավանեսյանի և Ա․ Իսրայելյանի «Հայկական ավանդական տարազն ըստ Նազիկ Ավագյանի», Ա․ Ասատրյանի և Հ․ Նազարյանի «Պատիվ և իրավունք․ Զենքերի ընտրանի Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից», Ռ․ Վարդանյանի «Sylloge Nummorum Armenorum Armenia․ Կիլիկիա․ Հատոր II.I․ Հեթում I» գիրք-ալբոմները։ Հեղինակները խոսեցին իրենց գրքերի մասին և պատասխանեցին ներկաների հարցերին։
Ինչպես նաև, այդ օրը «Զենք․ պայքար և մշակույթ» ցուցադրություն այցելած առաջին տասը այցելուները «Պատիվ և իրավունք․ զենքերի ընտրանի Հայաստանի պատմության
թանգարանի հավաքածուից» գիրք-ալբոմը ստացան նվեր։