Դեկտեմբերի 21-ին լրացավ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ)-ի կազմավորման 30-ամյակը: Հայաստանի պատմության թանգարանը ԱՊՀ կազմավորման 30-ամյակի առթիվ թանգարանի կամարաշարի ներքո ցուցադրեց անցած 30 տարիներին՝ թանգարանի և ԱՊՀ երկրների համատեղ իրականացրած կարևոր մշակութային միջոցառումներին նվիրված պաստառներ: