Հայաստանի պատմության թանգարանը մասնակցում է Չինաստանի ազգային թանգարանում 2019թ. մայիսի 13-ից մինչև 2019թ. օգոստոսի 11-ը Պեկինում բացված «Ասիական քաղաքակրթությունների համատեղ ցուցահանդեսին», որին մասնակցում են ասիական այլ ժողովուրդների  ժառանգությունը ներկայացնող հաստատություններ ու թանգարաններ: Ցուցահանդեսը հյուրընկալում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն ու Ազգային մշակութային ժառանգության վարչությունը՝ աջակցությամբ Չինաստանում Հայաստանի և Հայաստանում Չինաստանի  դեսպանատների:

Հայաստանի պատմության թանգարանը ներկայացրել է հայկական խեցեգործության բացառիկ նմուշներ ( Ք.ա. I հազարամյակից մինչև Ք.հ. XIII դար)՝ պեղված մետաքսի ճանապարհի հայկական հանգրվաններից՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներ էրեբունի-Երևանից, Դվինից, Անիից:

Հայաստանի պատմության թանգարանի մասնակցությունը մշակութային այդ հանդեսին աշխարհի հեղինակավոր հարթակներից մեկում՝ Պեկինում, Չինաստանի ազգային թանգարանում, Հայաստանի և հայկական մշակութային ժառանգության արժեվորման և հանրահռչակման  բացառիկ պատեհություն է: