Երեկ Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ցուցադրության բացումը՝ «Բանակի ակունքներում» խորագրով: Ցուցադրության բացմանը հաջորդեց ռազմապարերի ուսուցման բաց դասը, որը անցկացրեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։