Ս․ թ․ սեպտեմբերի 15-ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների աջակցությամբ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը, որն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանի և հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, «Մշակութային երկխոսություն» հիմնադրամի հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը, Շվեյցարիայի դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն, Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, ինչպես նաև ցուցահանդեսի համադրող, գերմանացի արվեստագետ, Բոնն քաղաքի “Kurfürstliches Gärtnerhaus” ցուցասրահի տնօրեն, “Atelier Middelmann” արվեստանոցի ղեկավար Յուրգեն Միդելմանը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս․թ․դեկտեմբերի 25-ը։