Հունիսի 4-ից Հայաստանի պատմության թանգարանում բացվել է ամերիկացի լուսանկարիչ Վինսլոու Մարտինի «Դեպի իմ Հայաստան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ ներկայացված են Հայաստան կատարած այցերի ընթացքում հեղինակի կողմից արված ավելի քան 140 լուսանկար։
Վ․ Մարտինի գործունեությունը առավել հայտնի է հայաստանյան փաստագրությամբ, որոնք ներկայացնում են վերջին 20 տարիների պատմական իրադարձությունները։ Ցուցադրության միջոցով հեղինակն իր սերն ու երախտագիտությունն է հայտնում Հայաստանին։