Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ Հայաստանի պատմության թանգարանում այցելուները կարող են տեսնել «Դրվագներ ինքնության․ գորգ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում ցուցադրվում է թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգի հավաքածուի լավագույն նմուշները։
Հայաստանի պատմության թանգարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը աջակցության համար, ինչպես նաև գործընկերներ «Մեգերյան Կարպետ», «Կարաս Վայնս» ընկերություններին և «Մայրիգ» ռեստորանին։
Ցուցադրությունը բաց է լինելու առաջիկա ամիսներին։ Սիրով սպասում ենք բոլորին։