Հունիսի 30-ին Կառավարության թիվ 2 շենքում տեղի ունեցավ «Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանությունների և հյուպատոսությունների ներկայացուցիչներ թանգարանների տնօրեններ և թանգարանի գիտական, գիտամեթոդական խորհրդի անդամներ, ինչպես նաև ցուցահանդեսի կայացման գործում իրենց հովանավորությունն ու աջակցությունը ցուցաբերած կազմակերպություններ:

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դ. Պողոսյանը՝ ներկայացնելով ցուցահանդեսի հայեցակարգը, նպատակն ու խնդիրները: