Այս տարվա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակներում ուրախ էինք մեր այցելուներին ներկայացնել նոր ցուցահանդես՝ «Զենք. պայքար և մշակույթ›› խորագրով, որը նվիրված է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին: Ցուցահանդեսի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:Միջոցառման ընթացքում հնչեցին երգեր ՀՀ ոստիկանության զորքերի երգչախմբի կատարմամբ, ինչն անչափ ոգևորիչ էր։ Ցուցահանդեսի շրջանակներում առաջիկա ամիսներին ցուցադրվելու է Հայաստանի պատմության թանգարանի զենքի հավաքածուից մի փայլուն ընտրանի, արխիվային լուսանկարներ, վերարտադրություններ, գեղանկարներ, տեսանյութ, ինչպես նաև ցուցանմուշներ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանից և «Ասպար Արմս» ՍՊԸ-ի հավաքածուներից։
Սիրով սպասում ենք բոլորին …