Հոկտեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Թանգարան-105» խորագիրը կրող ցուցադրության բացման արարողությունը։ Ցուցադրությունը նվիրված է Հայաստանի պատմության թանգարանի 105 և թանգարանի հիմնադիր տնօրեն Երվանդ Լալայանի 160-ամյակներին։
Ցուցադրության շրջանակում լուսանկարների և արխիվային փաստաթղթերի միջոցով ներկայացված է թանգարանի պատմությունը, ինչպես նաև ցուցադրված են թանգարանի հիմնադիր հավաքածուի ցուցանմուշներից և տարբեր ժամանակահատվածներում թանգարան այցելած պատվավոր հյուրերի կարծիքներից։