«Մենք արեցինք այն, ինչ որ կարող էինք։ Տվեցինք հնարավորը հարազատ ժողովրդին․․․»։ Արտաշես Վրույր
Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։
Բացման խոսքում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորեց ցուցադրության կազմակերպումը՝ բովանդակային առումով զուգահեռներ տանելով մեր իրականության հետ։ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը նշեց, որ Վրույրները լուսանկարչության միջոցով պահպանեցին հայ ժողովրդի վտանգված պատմամշակութային ժառանգությունը և դրանով իսկ կարողացան պահպանել հոգևոր հայրենիքի գաղափարը։ Ելույթ ունեցան նաև ցուցադրության համադրողներ Մարինե Հարոյանը և Նաիրա Շահվալադյանը։
Արխիվային լուսանկարներ, հուշային իրեր, Անիից փրկված մասունքներ, վավերագրական կարևոր և եզակի նմուշներ․ կարող եք տեսնել՝ այցելելով Հայաստանի պատմության թանգարան։
Ցուցադրությունը բաց կլինի մինչև տարեվերջ։
Սիրով սպասում ենք Հայաստանի պատմության թանգարանում։