Հունիսի 23-ին, ժամը 21։00-22։00 սիրով հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ Հայաստանի պատմության թանգարանի մուտքի մոտ՝ դիտելու «Հյուսածո մասունքներ․ գորգ և տարազ» խորագրով լուսաձայնային ինստալացիա-ցուցադրությունը։ Թանգարանի ազգագրական ֆոնդից կներկայացվի շուրջ 9 տասնյակ նմուշների՝ գորգերի, տարազային համալիրների և արխիվային լուսանկարների թվային մեծածավալ պատկերներների համադրություն:

Սիրով սպասում ենք բոլորին մեր թանգարանի դիմաց։

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ։