Փետրվարի 18-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը:
Ցուցահանդեսն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համագործակցությամբ:
Միջոցառումն իրենց այցով արժևորեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, Հայաստանում օտարերկրյա դեսպաններ, թանգարանների տնօրեններ, գիտության և մշակույթի գործիչներ:
Ցուցահանդեսը հանրության համար բաց է ամսի 19-ից, և լավ հնարավորություն է` բացահայտելու պատմական Արտաշատի տարբեր շերտերից գտնված նշանակալի մի հավաքածու։