Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ղարաբաղյան շարժում-35» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որը ներկայացված է թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո։

Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ ընդգծելով ցուցադրության կարևորությունը մերօրյա իրականության մեջ։ Այնուհետև թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը ներկայացրեց Հայաստանի պատմության թանգարանի և Ամերիկայի հայկական թանգարանի կողմից նախաձեռնված և հայկական 16 թանգարանների կողմից իրականացված «Արցախի գանձերը» առցանց ցուցահանդեսը, որն արդեն հասանելի է թանգարանի պաշտոնական կայքէջում։