Սեպտեմբերի 21-ին բացվեց «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» աննախադեպ ցուցահանդեսը՝ Հայաստանի պատմության թանգարանի և աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկի՝ Լուվրի հետ համագործակցությամբ։
Առաջին անգամ Հայաստանում ներկայացված են ցուցանմուշներ Լուվրից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված՝ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանի հետ։
Ցուցադրությունը կգործի 6 ամիս։
Ցուցադրությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։