ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ 100 ՏԱՐՎԱ ՀԵՏԱՀԱՅԱՑ»
Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում մայիսի 25-ին, Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցադրության նպատակն է հանրությանը նորովի ներկայացնել հայոց պատմության այս կարևոր ժամանակաշրջանի իրադարձությունները, որոնք բախտորոշ նշանակություն ունեցան մեր պետականության ստեղծման համար:
Ցուցահանդեսում ներկայացված են.
– Մայիսյան հերոսամարտերի սխեմա – քարտեզներ, հայկական զորամիավորումների հրամանատարների լուսանկարներ և անձնական իրեր, ճակատամարտերի մասնակիցների խմբանկարներ և օգտագործված զենքերի նմուշներ,
– Առաջին Հանրապետության կառավարման մարմինները և պետականության խորհրդանիշները, պառլամենտի կողմից ընդունված առաջին օրենքները, ՀՀ արտաքին կապերը ներկայացնող փաստաթղթերը՝ առաջին դեսպանների լուսանկարներով և այլն: