Բաց կանաչավուն հիմնագույնի վրա ասեղնագործված են դրվագներ Հիսուսի կյանքից` Ավետում, Մկրտություն և Մոգերի երկրպագություն: Տեսարանները իրարից բաժանված են սյուներով, որոնց խոյակները զարդարված են թևավոր հրեշտակների գլուխներով: Վարագույրը եզերված է զմյուռնիացիների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցուն (1715-1725) ընծայաբերման մասին թվակիր արձագրությամբ: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Ժամանակաշրջան : Նոր շրջան (1723 թ.) Տարածաշրջան : Գաղթավայրեր (Զմյուռնիա) Նյութ : Մետաքս Ինվենտա [...]
Ուղղանկյունաձև սպիտակ մետաքսյա ծածկոցի վրա ասեղնագործված է սյուժետային երկու տեսարան: Ծածկոցի մի կեսի վրա խորանի մեջ պատկերված է Հիսուսի հարության տեսարանը: Երուսաղեմը խորհրդանշող գմբեթավոր տաճարի առջևի պլանում պատկերված են Հիսուսի գերեզմանին այցի եկած յուղաբեր կանայք, որոնք զարմանքով տեսնում են գերեզմանը դատարկ: Կանանցից երկուսի ձեռքին մեկական սկիհ է՝ օծման համար բերած յուղով, երրորդ կնոջ ձեռքին փաթույթանման ինչ-որ առարկա: Ձախում թափուր գերեզմանն է` վրան մակագրություն. «Է» (Էջմիածին): Գեր [...]