Գորգադաշտի կենտրոնում դասավորված են քառաթև չորս մեդալիոններ: Գորգն ունի երեք եզրագոտի․ ներքին՝ նեղ գոտու երկայնքով Տ-ձև նախշեր են: Սպիտակ հիմնագույնով արտաքին գոտին հարդարված է գինու բաժակ կոչվող պատկերով։ Հավաքածու : Ազգագրական հավաքածու Դարաշրջան ։ 19-րդ դարի վերջ Տարածաշրջան : Արցախ Ն [...]
Այս խմբի գորգերը, ինչպես նաև ներկայացված օրինակը, ունեն կարմիր հիմնագույն։ Գորգադաշտում պատկերված են ձիեր, շներ, նվագող տղամարդկանց պատկերներ: Գորգը երիզված է երեք զարդագոտիով: Երկու նեղ զարդագոտիների մեջ թեք գծանախշերի շղթաներ են: Ունի հայատառ արձանագրություն: Հավաքածու : Ազգագրական հավ [...]
Ներկայացված օրինակը Հայաստանի պատմության թանգարանում է պահվում 2011 թվականից։ Գորգը գործվել է 20-րդ դարի սկզբին՝ Արցախի Բերդաշեն գյուղի բնակիչ Նինա Առուստամյանի մոր ձեռքով՝ դստեր հարսանեկան ծեսի առիթով։ Գորգի կարմիր հիմնադաշտի վրա հորիզոնական դասավորված են սև, սպիտակ, շագանակագույն վեց ձ [...]
Սինին օգտագործվել է որպես ճաշասեղան։ Ամբողջ մակերեսով մեկ արված գեղազարդումը՝ աստղածաղիկ, նշանախշեր, խորհրդանշում են պտղաբերություն, հավերժություն։ Հավաքածու : Ազգագրական հավաքածու Դարաշրջան ։ 19-րդ դ․ վերջ - 20-րդ դ․ սկիզբ Տարածաշրջան : Արցախ Նյութ : Պղինձ Ինվենտար # : 8276/46
Մեկ ամբողջական կտորից բաղկացած կարպետը գործված է բարդ օղակաճիտ եղանակով: Մակերեսին չորս շարքով մեծ վիշապ օձերի պատկերներ են: Ընդգծված են դրանց իրանի թեփուկները, աչքերը և պոչը: Վիշապ օձի կողքին գործված են երկգլխանի թռչունի պատկերներ: Կարպետն ավարտվում է ցանցկեն երիզով: Հավաքածու : Ազգագր [...]