Ցուցահանդեսը ներառում է համաշխարհային քարտեզագրության գանձարանից քաղված մի ընտրանի՝ հին արևելյան, հունական, հռոմեական, վաղ և ուշ միջնադարի քրիստոնեական ու իսլամական քարտեզներ: Ընտրված բոլոր քարտեզներում Հայաստան երկիրն արձանագրված է իբրև տարած- քային միավոր` իր անունով, լեռներով, գետերով և քաղաքներով: Նշանավոր աշխարհագրագետների ու քարտեզագիրների հեղինակած այս նմուշները փաստացի վկայագրեր են, որոնք ի ցույց են դնում Հայաստանի պատմական և քաղաքական իրավիճակի պատկերը տարբեր ժամանակաշրջաններում: Ցուցահ [...]