1639 թ. Հայաստանը բաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև: Թուրք-պարսկական պատերազմների հետևանքով ավերված Հայաստանում և գաղթավայրերում հասունանում էին ազատագրական գաղափարները:
XVII դ. երկրորդ կեսին մշակվեցին ազգային ազատագրության ծրագրեր (Ի. Օրի, Հ. Էմին, Շ. Շահամիրյան, Հ. Արղության): Փորձեր արվեցին դաշնակիցներ գտնել Եվրոպայում: Ի վերջո XIX դ. սկզբին հայ ժողովուրդը ազատագրման իր հույսը կապեց Ռուսաստանի հետ։
1828 թ. Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Երևանի և Նախիջևանի խանությունների տարածքի վրա ստեղծվեց նոր վարչական միավոր՝ Հայկական մարզը (1828-1848): 1836 թ. եկեղեցական կանոնադրությամբ (Պոլոժենիե) Հայ եկեղեցուն արգելվում էր զբաղվել քաղաքական գործունեությամբ, նրան վերապահվում էր հոգևոր և կրթական կյանքը:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- ժամանակաշրջանի պատմական անցքերը՝ Հայաստանի բաժանումը, պետականության բացակայության պայմաններում եկեղեցու և հայկական գաղթօջախների դերակատարությունը ներկայացնող վավերագրեր և լուսանկարներ
- XVIII դ. ազատագրական շարժումները, XIX դ. I կեսի ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները և դրանց արդյունքները վկայող քարտեզներ և վավերագրեր
- XVI դ. սկիզբ առած հայկական տպագրության հնատիպ նմուշներ՝ հրատարակված Վենետիկում, Ամստերդամում, Կոստանդնուպոլսում, Էջմիածնում և այլուր
- պատմական անցքերին վերաբերող բնօրինակ վավերագրեր և նշանավոր գործիչների դիմանկարներ և անձնական իրեր: