IX – XIII դդ. Դվինում և Անիում պատրաստված խեցեղենի բարձրարժեք նմուշները, պահպանելով կապը հազարամյակների խորքը ձգվող ակունքների հետ, ի ցույց են դնում այդ դարաշրջանների հայկական քանդակագործության, մանրանկարչության մեջ առկա գեղարվեստական մտածողության ու ձևաստեղծման համընդհանուր սկզբունքներն ու միտումները:
Ոճի, գույնի, ձևի, զարդանկարի բազմազանությամբ և ինքնատիպությամբ, տեխնիկական վարպետության անմրցելի մակարդակով` այս նմուշները նշանավորում են հայկական միջնադարի կիրառական արվեստի բարձրակետը:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- բազմագույն ջնարակապատ անոթներ
- շողուն հախճապակե տոնական սպասք
- փորագրազարդ, գունազարդ, դրոշմազարդ, վերադիր զարդերով նմուշներ
- IX – XIII դարերում Հայաստան ներմուծված խեցեղենի բացառիկ նմուշներ: