XV – XIX դդ. հայկական կիրառական արվեստում գերիշխում են գործվածքների, գորգագործության, պղնձագործության, քարե, փայտյա, հախճապակե նմուշները: Հայ արհեստագործ վարպետները` պատմական հայրենիքում, թե հեռավոր գաղթավայրերում, իրենց ստեղծագործությունների մեջ դրսևորել են զարմանալի հավատարմություն հին և միջնադարյան հայկական մշակույթի ակունքների հանդեպ` թողնելով ինքնատիպ դիմագիծ ունեցող գեղարվեստական ժառանգություն:

Ցուցահանդեսում ներկայացված են.

  • բարձրարժեք նմուշներ հայկական արհեստագործության նշանավոր կենտրոններից` Վան, Կարին, Ջուղա, Լոռի, Գյումրի, Թոքատ, Կ. Պոլիս, Զմյուռնիա, Քյոթահիա, Սեբաստիա, Սպահան, Թիֆլիս, Կալկաթա, Դամասկոս
  • պղնձյա սկուտեղներ, ջահի հախճապակե զարդեր, հախճասալեր, քարե սափորներ, սկահակներ, պնակներ, փայտյա գեղազարդ դռներ և փորագրազարդ այլ իրեր: