IV դարը հայ ժողովրդի կյանքում նշանավորվեց պատմական երկու կարևոր իրադարձությամբ: 301 թվականին, Տրդատ Գ արքայի օրոք քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն: Հայաստանը դարձավ քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին երկիրը: 303 թ. մայրաքաղաք Վաղարշապատում հիմնադրվեց հայոց հոգևոր կենտրոնը` Սբ Էջմիածնի Մայր տաճարը:
Պետականության կորստի և օտար նվաճումների մշտական սպառնալիքների պայմաններում հոգևոր ու մշակութային անկախության պահպանման միակ միջոցը հայերեն գրի ու գրականության ստեղծումն էր: 405 թ. Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև կաթողիկոսի անմիջական աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայերեն Այբուբենը:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- IV – IX դդ. հայկական քրիստոնեական արվեստի եզակի նմուշներ` որմնաքանդակներ, հուշակոթողներ, խաչեր
- IV – VI դարերի՝ աստվածաշնչային սյուժեներով պատկերաքանդակված քառակող կոթողներ՝ Խաչելության և Աստվածամոր պատկերագրության բազմազան տարբերակներով, որոնցից հնագույնները թվագրվում են IV դ. վերջերից
- ընդհանուր քրիստոնեական արվեստի մեջ խաչելության վաղ և եզակի նմուշներից մեկը՝ VII դ. Դվինի խոյակը
- լուսանկարներ՝ IV – VII դդ. ձևավորված հայկական ճարտարապետության դասական նմուշների: