Հայկական ավանդական տարազը՝ խոր հնությունից եկող իր կայուն հատկանիշներով, յուրահատուկ վկայություն է հայ ժողովրդի ծագման, զարգացման, պատմական ճակատագրի մասին: Նրա մեջ արտացոլված են մեր մշակույթի ինքնատիպությունը և ազգային խառնվածքի առանձնահատկությունները: Չնայած հազարամյակներ ի վեր տեղի ու [...]

1639 թ. Հայաստանը բաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև: Թուրք-պարսկական պատերազմների հետևանքով ավերված Հայաստանում և գաղթավայրերում հասունանում էին ազատագրական գաղափարները: XVII դ. երկրորդ կեսին մշակվեցին ազգային ազատագրության ծրագրեր (Ի. Օրի, Հ. Էմին, Շ. Շահամիրյան, Հ. Արղությ [...]

Հնագույն ժամանակներից Կիլիկիայի հիմնական բնակիչներն էին հայերը, ասորիները, հրեաները, հույները: X դ. հայ բնակչությունը այնքան ստվարացավ, որ Տարսոնում հիմնադրվեց հայ եկեղեցու նոր եպիսկոպոսական թեմ: 1080 թ. Լեռնային Կիլիկիայում հաստատված Ռուբեն Ա իշխանին հաջողվեց թոթափել Բյուզանդիայի գերիշխ [...]

XV - XIX դդ. հայկական կիրառական արվեստում գերիշխում են գործվածքների, գորգագործության, պղնձագործության, քարե, փայտյա, հախճապակե նմուշները: Հայ արհեստագործ վարպետները` պատմական հայրենիքում, թե հեռավոր գաղթավայրերում, իրենց ստեղծագործությունների մեջ դրսևորել են զարմանալի հավատարմություն հին [...]

IX – XIII դդ. Դվինում և Անիում պատրաստված խեցեղենի բարձրարժեք նմուշները, պահպանելով կապը հազարամյակների խորքը ձգվող ակունքների հետ, ի ցույց են դնում այդ դարաշրջանների հայկական քանդակագործության, մանրանկարչության մեջ առկա գեղարվեստական մտածողության ու ձևաստեղծման համընդհանուր սկզբունքներն [...]

Անին առաջին անգամ հիշատակում են V դարի պատմիչներ Եղիշեն և Ղազար Փարպեցին: 885 թ. Հայաստանում վերականգնվեց անկախ պետականությունը և Աշոտ Ա Բագրատունին հռչակվեց Հայոց թագավոր: 961 թ. Անին հռչակվեց մայրաքաղաք: Քաղաքին փառք և ճանաչում բերեցին պաշտամունքային կառույցները: Գրավոր աղբյուրներում Ա [...]

Դվինը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից էր դեռևս Ք.ա. III հազարամյակից: V դ. Հայոց Արշակունի թագավորների արքունական ոստանն էր և հայ եկեղեցու աթոռանիստը: VIII դարի սկզբից` Արաբական տիրապետության շրջանում, «Արմինիա» վարչական միավորի կենտրոնն էր` ծաղկուն արհեստների, բարիքներով լի [...]

Ցուցահանդեսը ներառում է համաշխարհային քարտեզագրության գանձարանից քաղված մի ընտրանի՝ հին արևելյան, հունական, հռոմեական, վաղ և ուշ միջնադարի քրիստոնեական ու իսլամական քարտեզներ: Ընտրված բոլոր քարտեզներում Հայաստան երկիրն արձանագրված է իբրև տարած- քային միավոր` իր անունով, լեռներով, գետերով [...]

Հայկական մշակույթի թերևս ամենանշանակալի ճյուղը քանդակագործությունն էր, որի ակունքներում ընկած են Հայկական լեռնաշխարհի, հին արևելյան ու հելլենիստական մշակութային ավանդույթները: Հայկական միջնադարյան քանդակարվեստի հիմնական թեման դարձավ նոր հավատի գլխավոր խորհրդանշանը՝ Խաչը, Աստվածաշնչի, Ավե [...]

IV դարը հայ ժողովրդի կյանքում նշանավորվեց պատմական երկու կարևոր իրադարձությամբ: 301 թվականին, Տրդատ Գ արքայի օրոք քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն: Հայաստանը դարձավ քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին երկիրը: 303 թ. մայրաքաղաք Վաղարշապատում հիմնադրվեց հայոց հոգևոր կենտրոնը` [...]