Սև փայլեցրած մակերեսով անոթ` երկու հորիզոնական աղեղնաձև կանթերով: Անոթը կիսագնդաձև է, նեղ հատակով, դուրս ծալված շրթով: Իրանի վերին կեսը հարդարված է մատնեքավոր նախշերով: Կափարիչը շրջանաձև է, գոգավոր, ունի ելուստավոր բռնակ` կենտրոնում միջանցիկ անցքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշ [...]
Սկավառակաձև խփի կես` աղեղնաձև խոշոր բռնակով: Մակերեսը դրոշմազարդված է օվալի մեջ առնված եղջերուի պատկերով: Եզրագիծը ատամնավոր է, ծեփած է ձեռքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 11-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2047-30
Սրածայր հատակով, կարճ, նեղ վզով և հերմետիկ խցանվող բերանով հաստապատ անոթ: Իրանի վերին կեսը հարդարված է ուղղահայաց դասավորությամբ վարդյակներով, շրջանաձև զարդանախշերով և ակոսներով: Հատակին ունի թրծումից հետո փորագրված ճյուղանման խազվածք: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 11-13-ր [...]
Անոթն ունի շատ ինքնատիպ պսակ և վիզ, որը տարբերվում է հելլենիստական օյնախոյաններից։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 1-ին դ. վերջ, 2-րդ դ. սկիզբ Տարածաշրջան : Արտաշատ Նյութ : Կավ Ինվենտար # : 2940-12
Անոթը գնդաձև է, նեղ վզով, մեկ կանթով, իրանը հարդարված է ելուստներով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 2-3-րդ դդ․ Տարածաշրջան : Գառնի Նյութ : Կավ Ինվենտար # : 1964-120
Շուրթը տափակ է` ալիքաձև եզրագծով: Իրանի կենտրոնը բոլորված է զիգզագաձև խորադիր գոտիով: Ունի ոճավորված կենդանակերպ կանթ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2158-42
Կենտրոնում գծանկար է` եղևնի հիշեցնող կենաց ծառի պատկերով: Այս հորինվածքի շուրջ պատկերված են չորս թռչուններ: Երկարավիզ, եռանկյունաձև, գիրուկ իրաններով: Ընդգծված են աչքերը, կտուցները: Սկուտեղը եզերված է շագանակագույն թեք վրձնահարվածների շարքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ [...]
Մակերեսը պատած է մուգ դարչնագույն ջնարակով: Իրանը զարդարված է կանաչ ջնարակով արված կետազարդերի և ժապավենազարդերի ուղղահայաց իջնող շարքերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 11-12-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2048-99
Օղակաձև նստուկով պնակի մակերեսը հարդարված է հատվող ժապավենազարդերով և բուսական զարդաձևերով: Պատկերը նախապես գծանկարվել է թաց կավի վրա, անգոբով պատվել, որից հետո ջնարակվել: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2048-73
Կոնաձև փռված իրանով, օղակաձև ցածր նստուկով: Մակերեսին պատկերված է խաչ, որի թևերի միջև շրջանաձև զարդանախշեր են և անկանոն սփռած խայտքեր: Խաչի կենտրոնում` շրջանի մեջ ներառված, վեցթևանի աստղի պատկեր է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 10-11-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ի [...]