Ջնարակապատ պնակի իրանը կոնաձև է, նստուկը` օղակաձև, ցածր: Ներսից նկարազարդված է շագանակագույն, կանաչ, սպիտակ երանգներով բազմաթերթ խոշոր ծաղկի պատկերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2452-13

Օղակաձև նստուկով կանաչավուն ջնարակապատ պնակի մակերեսը հարդարված է բուսական զարդաձևերով: Պատկերը նախապես գծանկարվել է թաց կավի վրա, պատվել անգոբով, որից հետո ջնարակվել: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2158-27

Լայնաբերան է, իրանը վերին մասում բոլորված է գծազարդ գոտիներով: Կանթերը` ֆալակերպ գլխով կենդանակերպ ֆիգուրաներ են, որոնք առջևի թաթերով հենված են անոթի բերանամասին: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2197-215

Մակերեսին դրոշմված են ցանցազարդ եռանկյունիներ: Կենտրոնում տեղադրված է աղեղնաձև բռնակը: Սկավառակը եզերված է մատնեքենավոր գոտիով: Ծեփած է ձեռքով։ Այսպիսի խփերն օգտագործվել են թոնիրները, կարասները և սնունդ կամ հեղուկ պարունակող այլ անոթները ծածկելու համար: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դ [...]

Ջնարակապատ սկուտեղի կենտրոնում սլացող նժույգի պատկեր է: Ձին հանդերձավորված է, ունի ոճավորված երկար բաշ, մեջքի վրա և շուրջը պատկերված են պտղաբերությունը խորհրդանշող ծաղիկներ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2197-79

Ձվաձև` վերին մասում լայնացող իրանով, օղակաձև ցածր նստուկով միականթ սափորիկ: Պարանոցը կարճ է ու նեղ: Բերանը ձևավոր է, կենտրոնում սեղմած: Շրթնապսակից սափորի իրանին իջնող կանթը կլոր է: Մակերեսը պատած է բազմագույն ջնարակով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջա [...]

Ջնարակապատ պնակի, որի կենտրոնը նկարազարդված է ոճավորված թռչնի պատկերով։ Թռչունը պատկերված է նստած, թևատարած, գլուխը թեքված է աջ։ Կտուցը երկար է, կեռ, գլխին կրում է ծաղկանման գլխազարդ։ Շրջանի մեջ վերցված պատկերը եզերված է երկրաչափականացված զարդագոտիով։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դար [...]

Ուղիղ բարձրացող եզրակողերով և օղակաձև ցածր ոտքով, կանաչ ջնարակապատ անոթ: Թասի մակերեսին ալիքազարդերով հարդարված տերևաձև և եռանկյունաձև ոճավորված զարդաձևեր են: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 1981-4

Պարանոցը կարճ է, լայնաբերան, շուրթը կլոր, դեպի դուրս ծալված: Կճուճի ուսերին տեղադրված են երեքական իսկական և կեղծ ունկեր, որոնք զարդարված են կիսագնդաձև վերադիր ելուստների խիտ շարքերով: Անոթի մակերեսը` ներսից և դրսից, պատած է կանաչ ջնարակով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12- [...]

Կարմրափայլ, նրբախեցի անոթ: Գնդաձև իրանը բոլորված է անփայլ, ուղղահայաց ակոսների շարքով: Պարանոցը կարճ է, գծազարդ, շուրթը` կլոր: Նստուկը հարթ է, եզրագիծը ընդգծված: Կանթը զարդարված է ֆալլատիպ ելուստով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ [...]