Գնդաձև ջրաման է` նեղ պարանոցով: Շուրթը կլոր` դուրս ծալված, ուսերի վրա տեղադրված երկու կանթով: Տափաշշի մակերեսը պատված է կանաչավուն ջնարակով: Իրանի վրա համակենտրոն շրջանաձև խորադիր գոտիներ են: Օգտագործվել է որպես օծանելիք պահելու անոթ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք.ա․ 1-ի [...]

Անոթն ունի թույլ ուռուցիկ նստուկ, լայնափոր սև փայլեցված մակերևույթ։ Սափորի կողմերից դեպի ներս հորիզոնական պատերով բարձրացող պարանոցի վրա առկա են 12, իսկ իրանի վրա 11 սպիտակ ու կարմիր ներկանյութով ագուցված եռանկյունիներ։ Հորիզոնական պարանոցի վրա արված են 4 ներճկված փոսիկներ, որոնք նախատես [...]

Անոթն ունի տարբերակվող թաթ, ճիտք և վերնամաս, որը պատրաստած է գավաթի տեսքով։ Թաթը հարթ է, շուրջն արված է ասեղնաձև նախշ։ Անատոմիական ճշգրտությամբ պատկերված է նաև կոճը։ Անոթի վերնամասը գավաթատիպ է, դուրս ճկվող շուրթով։ Կոշկաձև անոթի ամենավաղ օրինակները հայտնի են Փոքր Ասիայում՝ Կանեշի ասորես [...]

Տակառի ձև ունեցող անոթի շուրթն ուղիղ է, կտրած, շրթեզրին առկա են երկու զույգ միջանցիկ անցքեր՝ կախելու համար: Իրանի մակերեսը սև է, անգոբապատ, փայլեցված և բաժանված չորս հատվածների, որոնք մեկընդմեջ հարդարված են կարմիր օխրայով և սպիտակ ներկով ընդելուզված եռանկյունիներով: Հատվածները մեկը մյուս [...]

Փոքր չափսերի կավանոթ՝ սև փայլեցրած մակերեսով, գնդաձև իրանով, կլոր, դեպի դուրս ծալվող շրթով և նեղ հարթ հատակով: Իրանի վերին մասը հարդարված է խորաքանդակ գծային և աստղաձև զարդերով: Իրանի մի կողմի վրա գծազարդով արված է մարդակերպ պատկեր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XII-X [...]

Սև փայլեցված սափոր ուռուցիկ իրանով և բարձր պարանոցով: Իրանը հարդարված է օխրայով և սպիտակ ներկով ընդելուզված եռանկյունիներով, փայլաներկով արված եղևնաձև զարդանախշով և սեղանաձև ելուստանման չորս ունկերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XV-XIV դդ. Տարածաշրջան : Լճաշեն Նյութ [...]

Անոթը շեփորաձև է, սնամեջ, հաստ պատերով։ Սև փայլեցված մակերեսի վրա արված են դրոշմազարդ երկշարք եռանկյունիներ` ընդելուզված կարմիր օխրայով և սպիտակ ներկով, որոնց արանքում պատկերված է գալարվող օձի պատկեր: Առարկան ունեցել է ծիսական կիրառություն` ծառայելով թաղման ժամանակ կատարվող ծխարկման ծեսի [...]

Տակառաձև անոթ է, շուրթը՝ տափակ։ Երկու ծայրերից արված են հորիզոնական ելուստներ՝ որոնց մեջտեղում առկա են անցքեր։ Անոթի վզից ներքև արված են եռանկյունաձև նախշեր, որից ներքև՝ հասկանախշ։ Իրանը զարդարված է իրար հաջորդող խաչված եռակյունիների և ուղղահայաց ու հորիզոնական նախշերի զուգորդմամբ։ Իրանի [...]

Թռչունն ունի երկար կտուց, ընդգծված աչքեր, տափակ պոչ: Անոթը հարդարված է կոճականման ելուստներով և փայլանախշ ժապավենաձև գծազարդերով: Ծիսական նշանակության անոթ է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. IX-VIII դդ. Տարածաշրջան : Բջնի Նյութ : Կավ Ինվենտար # : 2905-2

Գավաթի առջևի մասը պատած է սպիտակավուն անգոբով և հարդարված է շրջանաձև, շախմատաձև և ժապավենաձև նախշերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. VIII-VII դդ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Կավ Ինվենտար # : 2783-190