Կրակի պաշտանունքին նվիրված ատրուշանի ծիական տախտակ է: Ուղղանկյունաձև է, թրծած, եռամաս կառուցվածքով: Ճակատային մասը հարդարված է ծեփածո պատկերներով: Կենտրոնում տասնմեկ համակենտրոն կիսաշրջաններից կազմված թմբիկներ են՝ հարդարված գծազարդերով: Դրանցից ցած գալարվող օձի և ելուստաձև ռելյեֆ պատկերն [...]

Հարակից կոշկաձև անոթներ են, սև մակերեսով, լայն աղեղնաձև կանթերով: Իր տեսակի մեջ եզակի գտածոներից է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. X-IX դդ. Տարածաշրջան : Դավիթ Բեկ Նյութ : Կավ Ինվենտար # : 2138-1

Անոթի պարանոցը և իրանը նկարազարդված են երկրաչափական, ուղղահայաց իջնող ժապավեններով, հորիզոնական գոտիներով, շախմատաձև, ռոմբաձև և զիզագաձև զարդանախշերով: Գունազարդումն արված է կարմիր հիմնագույնի վրա` սև փայլաներկով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XIX-XVIII դդ. Տարածաշրջա [...]

Մերկամարմին տղամարդու արձանիկ է` ընդգծված ֆալլով, կրծքին խաչած ձեռքերով: Արձանիկը վերաբերում է վաղ բրոնզի ուշ փուլին, երբ տնտեսության զարգացումը նպաստեց անասնապահության վերելքին, որի հետևանքով տղամարդու և ռազմիկի դերն առանձնահատուկ նշանակություն ստացավ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դ [...]

Անոթի իրանի վերին մասում առկա են գծազարդ եռանկյունաձև պատկերներից կազմված զարդագոտիներ և ստինքանման ելուստների շարք: Ծիսահմայական նշանակության կավանոթ է, առնչվում է պտղաբերության ծեսի հետ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. III հազ. Տարածաշրջան : Շենգավիթ Նյութ : Կավ Ինվեն [...]

Իրանի վերին մասում` դրոշմազարդ գոտու մի կեսի վրա պատկերված է հմայական աղերսով թևերը վեր պարզած կին, շուրջը թռչուններ, մյուս կեսին` կենդանի և քայլող թռչունների շարք: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XIV-XIII դդ. Տարածաշրջան : Քարաշամբ Նյութ : Կավ Ինվենտար # : 3060-461

Անոթն ունի գնդաձև իրան, կլոր դուրս ծալված շուրթ, երկու ընդգծված կանթեր: Իրանը հարդարված է ծոփածո խմբաքանդակով, որտեղ պատկերված է մարտակառք` լծված ընթացող զույգ նժույգներով: Անոթն ուշ բրոնզեդարյան խեցեգործության եզակի նմուշներից է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XII-XI [...]

Սափորի վրա պատկերված են ուղղահայաց ալիքավոր գծեր, արև-սվաստիկաներ, թռչուններ, ալիքազարդ ժապավեններով եզրագծված եռանկյունիներ, որոնք խորհրդանշում են երկիրը, լեռնաշղթաները: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք.ա. XIX - XVIII դ. Տարածաշրջան : Արուճ Նյութ : Կավ Ինվենտար # : 2777-1

Բիկոնիկ իրանով, փայլեցված մակերեսով անոթ է` աննշան կարճ պարանոցով, դուրս ծալվող շրթնապսակով, հարթ նստուկով: Իրանի վերին մասը մեկընդմեջ զարդարված է երեք ոճավորված ցլակերպ գլուխներով և անոթի մակերեսից բարձրացող ելուստներով: Նրանցից ցած սափորի իրանը շուրջանակի բոլորված է փորագիր` հորիզոնակա [...]

Երկանիվ կառքի թափքի վրա կանգնած է մարդկային մի ֆիգուրա` թևերը լայն տարածած, ձեռքում` մտրականման մի առարկա: Կառքին լծված են ոճավորված զույգ ձիեր: Նրանց առջևից գնում է մարդկային մեկ այլ ֆիգուրա` ձեռքերը վեր մեկնած, հմայական դյութանքի կամ աղոթքի դիրքով: Վերջինից մի փոքր հեռու` անոթի պարագծո [...]