Իրանը փորագրազարդված է հասկաձև գոտիների մեջ առնված կենաց ծառերի պատկերներով: Պարանոցը կարճ է, բերանամասը նավակաձև` կտուցանման ծորանով: Ապակին անգույն է, կիսաթափանց, հաստ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 9-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Ապակի Ինվենտար # : 2158-261

Կենտրոնական մասով ձգվում է տապանագիր արձանագրություն երեք տողով: Ձախից՝ երկրորդ և երրորդ տողերի սկզբում, փորագրված է պատվանդանին բարձրացրած խաչ: Արձանագրությունը ունի հետևյալ բովանդակությունը. ՅԻՇԵԱ(Յ) Տ(Է)Ր Ա(ՍՏՈՒԱ)Ծ (ՔՈ) Ա/ՆԱՐԺԱՆ ԱՂԱԽԻՆ/ԶԱՐՈՒՀԵՆ։ Տապանաքարը V դարի հայերեն արձանագրությա [...]

Ավանի տաճարի վիմագիր երկլեզվյան արձանագրությունն է: Արձանագրությունը բաղկացած է երկու տողից` փորագրված երեք քարի վրա` հայերենով և հունարենով: Բովանդակությունը. Տ(Է)Ր ԵԶՐ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՃՇՄԱՐԻՏ ( (ΔΩΛΟΣΤΩ ΘΕΩ) ԾԱՌԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ: ՍԱՄԵՂ ԾԱՌԱՅ Ք(ՐԻՍՏՈՍԻ): Ընթերցումը՝ Կ. Ղաֆադարյանի Հավաքածու : [...]

Արևմտահայաց նիստին դիմահայաց պատկերված է Աստվածամայրը մանկան հետ՝ Օդիգիտրիայի պատկերագրական սկզբունքով: Գլխի քողը, ծալքերով շրջանակելով դեմքը, իջնում և ծածկում է իրանը: Ծածկոցի տակից հանած աջ ձեռքը դրված է մանկան ծնկին: Մանուկ Հիսուսը նստած է մոր գոգին. գանգրահեր է, խոշոր, նշաձև աչքերով, [...]

Թանգարան է հանձնել Սեդրակ Բարխուդարյանը։ 1938 թ. իսկ վերին ձախ կոտրված անկյուը գտել և հանձնել է թանգարներն Արմեն սարկավագ Սողոյանը 2007թ. Կենտրոնում կամարի մեջ առնված մեծ խաչաքանդակի թևերը հարդարված են՝ ութթևանի վարդյակներով: Խաչը շրջանակված է նրա ծաղկումը խորհրդանշող ոճավորված բուսական [...]

Զվարթնոց տաճարի առաջին հարկաբաժնի զույգ որմնասյուներից և կամարներից վեր` ամբողջ պարագծով ձգվող խաղողի որթի և նռնազարդ ճյուղերի զարդաքանդակ գոտու ֆրագմենտ է: Ուղղանկյունաձև սալի մակերեսին ռելյեֆ է` խաղողի վազի գալարուն ոստի մեջ առնված ողկույզներով ու տերևներով: Հավաքածու : Հնագիտական հավա [...]

Սյուժեն քանդակված է Սպիտակավոր սբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատին, որմնաշարքի երեք սալերի վրա: Ձախակողմյան սալին երիտասարդ աղեղնավոր հեծյալը նետահարում է եղնիկին: Ձին առաջ է գնում, իսկ հեծյալն իրանով շրջված է դեպի եղնիկը: Աջակողմյան սալին վիրավոր կենդանին փախչում է` գլուխը ետ շրջած [...]

Մանկական հագուստը դեղնադարչնագույն է, վերին կրծկալի մասը նեղ, մարմինն ընդգրկող գոտին ոլորուն։ Երկարաթև է, առաջամասը` բացվածքով, գոտկատեղում կտրված և թեթևակի փոթավորված: Օձիքը և թեզանիքները զարդարված են ոսկեթել ասեղնագործությամբ: Մեջքին ունի մետաքսյա, վարդագույն քուղ` հանգույցներով, որը Հ [...]

Պատվանդանի վրա կանգնած խոյի քանդակ է։ Գալարուն եղջյուրներով գլուխը զարդարված է բուսական զարդատարրերով, մեջքի վրա փորագրված են երկու խոշոր վարդյակներ, որոնցից մեկը՝ շրջանի մեջ առնված վեցաթերթ վարդյակի տեսքով։ Խաչով նշված է խոյի դունչը, փորագրությամբ ընդգծված է մորթին։ Իրանի մի կողմի վրա հ [...]

Խաչքարի քիվը կազմված է հինգ խաչային հորինվածքներից, իսկ խորանը՝ երկու գոտիներից, յուրաքանչյուրում երեքական խաչային հորինվածքներ՝ սլաքաձև կամարների տակ։ Ներքևում վարդյակն է։ Վարդյակակիր քառանկյան չորս անկյուններում թվականն է՝ «Թվ[ին] ՌԽԸ [1599 թ.], իսկ ներքևում քառանկյան մեջ է մխրճվել հեծ [...]