Սկավառակաձև խփի կես` աղեղնաձև խոշոր բռնակով: Մակերեսը դրոշմազարդված է օվալի մեջ առնված եղջերուի պատկերով: Եզրագիծը ատամնավոր է, ծեփած է ձեռքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 11-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2047-30

Սրածայր հատակով, կարճ, նեղ վզով և հերմետիկ խցանվող բերանով հաստապատ անոթ: Իրանի վերին կեսը հարդարված է ուղղահայաց դասավորությամբ վարդյակներով, շրջանաձև զարդանախշերով և ակոսներով: Հատակին ունի թրծումից հետո փորագրված ճյուղանման խազվածք: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 11-13-ր [...]

Օղակաձև նստուկով պնակի մակերեսը հարդարված է հատվող ժապավենազարդերով և բուսական զարդաձևերով: Պատկերը նախապես գծանկարվել է թաց կավի վրա, անգոբով պատվել, որից հետո ջնարակվել: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2048-73

Սկավառակաձև պնակի մակերեսը պատված է փիրուզագույն ջնարակով: Կենտրոնում պատկերված է վեցթևանի աստղի պատկեր` շուրջը ոճավորված բուսական զարդանախշեր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի Ինվենտար # : 2604-26

Ուռուցիկ տանձաձև իրանով, գլանաձև լայն պարանոցով, ցածր ոտքով անոթ: Մակերեսն անգոբապատ է` պատված սպիտակավուն ջնարակով: Իրանը բոլորված է ուղղահայաց շագանակագույն ժապավեններից կազմված լայն գոտիով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի [...]

Ջնարակապատ պնակի իրանը կոնաձև է, նստուկը` օղակաձև, ցածր: Ներսից նկարազարդված է շագանակագույն, կանաչ, սպիտակ երանգներով բազմաթերթ խոշոր ծաղկի պատկերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2452-13

Օղակաձև նստուկով կանաչավուն ջնարակապատ պնակի մակերեսը հարդարված է բուսական զարդաձևերով: Պատկերը նախապես գծանկարվել է թաց կավի վրա, պատվել անգոբով, որից հետո ջնարակվել: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2158-27

Մակերեսին դրոշմված են ցանցազարդ եռանկյունիներ: Կենտրոնում տեղադրված է աղեղնաձև բռնակը: Սկավառակը եզերված է մատնեքենավոր գոտիով: Ծեփած է ձեռքով։ Այսպիսի խփերն օգտագործվել են թոնիրները, կարասները և սնունդ կամ հեղուկ պարունակող այլ անոթները ծածկելու համար: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դ [...]

Կնոջ դեմքով թևավոր առյուծի հարթաքանդակ է: Երկբնույթ ֆանտաստիկ կենդանին հանդարտ նստած է` առաջ մեկնած ոտքերով: Երկար մազերը խոպոպներով իջնում են ուսերին: Գլխին կրում է բարձր թագ, կրծքի վրա՝ եռանկյունաձև զարդ: Առյուծի մեջքին ծալված պոչի ծայրն ավարտվում է շուշանածաղկով: Հարթաքանդակի ամբողջ մ [...]

Հիմնական ծավալը չորս ճակատներում ավարտվում է բազիլիկ կառույցներին հատուկ ուրվագծով՝ կազմելով խաչաձև տանիք: Մանրակերտը հավանաբար ծառայել է որպես նախակերպար եկեղեցու ծավալային հորինվածքի և կառուցողական խնդիրների լուծման համար: Ճարտարապետական և քանդակագործական նմանատիպ հուշարձանների վաղագու [...]