Դռան քանդակազարդ մակերեսը մշակված է հայկական դասական խաչքարերի հորինվածքով: Կենտրոնում՝ խոշոր սկավառակաձև վարդյակի վրա բարձրացված խաչ է, շուրջը բուսական և երկրաչափական զարդանախշեր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Տարեթիվ։ 1614 թ․ Տարածաշրջան : Տաթևավանք, Սբ․ Գրիգոր եկեղեցի Նյութ : Փայտ [...]

Խաչքարի քանդակազարդ քիվի հատված: Հորինվածքի սյուժեն ամենայն հավանականությամբ աստվածահայտնությունն է ըստ Եզեկիել մարգարեի: Կենտրոնում Հիսուս Քրիստոսի դիմահայաց պատկերն է` աջը խաչակնքելու ժեստով վեր պարզած: Կողքին թռչնի պատկեր է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 14-րդ դ․ Տարածա [...]

Եկեղեցու պատին զետեղված խաչաքանդակի հատված: Ուղղանկյունաձև սալի կենտրոնում բարձրանում է եռաբողբոջ թևածայրերով խաչ: Խաչապատկերի տակ քանդակազարդ մեծ վարդյակ է: Խաչաքանդակի շուրջը միահյուսված զարդաձևեր են և խաչազարդ քառանկյունիներ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 13-րդ դ. Տարած [...]

Ձվաձև սրվակ է` օղակաձև նստուկով, նեղ վզիկով: Իրանը հարդարված է եռանկյունաձև ելուստանման զարդաձևերով: Պատրաստված է կաղապարով, կաթնավուն հաստ ապակուց: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 5-7-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Ապակի Ինվենտար # : 2579-17

Կիսագնդաձև խորը թաս է` փորագրված ձվածիր և բլթակաձև զարդանախշերով: Ապակին անգույն է` հաստ, անթափանց: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 5-7-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Ապակի Ինվենտար # : 2305-24

Հորինվածքի կենտրոնում քանդակված է կոնաձև Կենաց ծառը, որի հիմքից դուրս են գալիս ոճավորված խոշոր զույգ արմավաճյուղեր: Նրանցից աջ և ձախ տեղադրված են երկու խիստ ոճավորված մեծ աղավնիներ: Թռչունների պոչերն ավարտվում են թռչնի գլուխներով, որոնք կտուցում պահում են կիսարմավիկներ: Հորինվածքի առանձի [...]

Լայնաբերան է, իրանը վերին մասում բոլորված է գծազարդ գոտիներով: Կանթերը` ֆալակերպ գլխով կենդանակերպ ֆիգուրաներ են, որոնք առջևի թաթերով հենված են անոթի բերանամասին: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2197-215

Անկյունազարդ է` զարդարված թագազարդ գլխով թևավոր առյուծի ռելյեֆ պատկերով և բուսական զարդաձևերով: Ծառայել է իբրև բնակարանի ներսի հարդարանքի մաս: Ձուլված է գիպսից` կաղապարի մեջ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Գիպս Ինվենտար # : 2604-21

Պատված է փիրուզագույն ջնարակով: Իրանը հարդարված է ծաղկած ճյուղագալարներով, վերին մասում նշաձև 4 ծաղիկներ են, որոնց միջև պահպանվել են 4 ունկերի հետքերը: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի Ինվենտար # : 2837-33

Մակերեսին դրոշմված են ցանցազարդ եռանկյունիներ: Կենտրոնում տեղադրված է աղեղնաձև բռնակը: Սկավառակը եզերված է մատնեքենավոր գոտիով: Ծեփած է ձեռքով։ Այսպիսի խփերն օգտագործվել են թոնիրները, կարասները և սնունդ կամ հեղուկ պարունակող այլ անոթները ծածկելու համար: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դ [...]