Միջոցառումներ
Հարգելի այցելուներ

Հարգելի այցելուներ,
Հայաստանի պատմության թանգարանում ընթացող շինարարական աշխատանքներով պայմանավորված թանգարանի մուտքը փակ է: Համավարակի և ռազմական դրության հետ կապված հետաձգվում են կամ հեռավար կանցկացվեն բոլոր կրթամշակութային միջոցառումները։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը, առաջարկում ենք հետևել մեզ առցանց տարբերակով:
Թող խաղաղություն և առողջություն լինի մեր երկրում:
Սիրելի այցելունե´ր

Սիրելի այցելունե´ր,
Ուրախ ենք տեղեկացնել, որ օգոստոսի 20-ին, Հայաստանի պատմության թանգարանը, երկարատև դադարից հետո, վերսկսեց իր աշխատանքը: Համավարակի պայմաններում թանգարանային անվտանգ այցերի համար հորդորում ենք հետևել ՀՀ պարետի Ν 253 որոշման ցուցումներին։
- Թանգարան այցելության ողջ ընթացքում կրել դիմակ:
- Նախքան թանգարան մուտք գործելը, պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո, ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչով:
- Թանգարանի ներսում պահպանել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
- Հնարավորության դեպքում, տոմսերն ամրագրել առցանց՝ այցելելով թանգարանի պաշտոնական կայքէջը հետևյալ հղմամբ. https://historymuseum.am/buy-tickets/
- Խմբային այցելությունների դեպքում նախորոք գրանցվեք՝ զանգահարելով նշված հեռախոսահամարներով` (011) 520691, (010) 583861 կամ ուղարկելով նամակ booking@historymuseum.am էլ. հասցեին:
Հիշեցնենք, որ թանգարանը բաց է երեքշաբթի-շաբաթ ժամը 11:00-18:00, կիրակի ժամը 11:00-17:00:
Սիրով սպասում ենք։
Այցելության կարգին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումներով՝
Հայաստանի պատմության թանգարանի նոր տնօրեն է նշանակվել Դավիթ Պողոսյանը

Այսօր՝ 18․08․2020 թ․ Հայաստանի պատմության թանգարանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, թանգարանի անձնակազմին ներկայացրեց մրցույթի արդյունքում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն նշանակված Դավիթ Պողոսյանին։ Նախարարը շնորհակալություն հայտնեց նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին իր գործունեության համար և շնորհավորեց նորանշանակ տնօրենին։ Ընթացիկ գործունեության հետ կապված նախարարի հարցին Գրիգոր Գրիգորյանը ներկայացրեց, որ բավականին աշխատանքներ են տարվել և ընթացքի մեջ է թանգարանի նոր օդափոխության համակարգի տեղադրումը։ Խոսքով հանդես եկավ նաև Դավիթ Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով վստահության համար, և հույս հայտնեց, որ միասին աշխատակազմի հետ թանգարանը նոր մակարդակի կբարձրացնեն։ Հանդիպմանը ներկա որոշ աշխատակիցներ իրենց շնորհակալությունը հայտնեցին և գոհունակության խոսք հղեցին Գրիգոր Գրիգորյանին և շնորհավորեցին նորանշանակ տնօրենին։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ!

ԵԼՆԵԼՈՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՍԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ։
ՀԱՅՑՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ:
ԱՊՀ լավագույն 10 թանգարանների ցանկում

Հայաստանի պատմության թանգարանը՝ ԱՊՀ լավագույն 10 թանգարանների ցանկում
«ТурСтат» տուրիստական պորտալը կազմել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում այցելությունների և վիրտուալ շրջայցերի, առցանց շրջայցերի և ցուցահանդեսների համար պատմության և մշակույթի լավագույն թանգարանների վարկանշային աղյուսակը։
ԱՊՀ-ում պատմության և մշակույթի թանգարանների առաջին տասնյակում է ընդգրկված նաև Հայաստանի պատմության թանգարանը Երևանում, ինչպես նաև՝ Մոսկվայում պետական պատմական թանգարանը, Մինսկում Բելառուսի ազգային պատմական թանգարանը և «Նեսվիժ» ազգային պատմամշակութային թանգարան-արգելոցը, Նուր-Սուլթանում Ղազախստանի ազգային թանգարանը, Բաքվում Ադրբեջանի պատմության ազգային թանգարանը, Ուզբեկաստանի, Մոլդովայի, Տաջիկստանի պատմության ազգային թանգարանները։
Վարկանիշը կազմվել է թանգարանների ժողովրդականության վերլուծության և թանգարանների վիրտուալ շրջայցերի առաջարկների հիման վրա:
Աղբյուր` Panorama.am
ՀՊԹ-ի 100-ամյակին նվիրված գիտաժողով

Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակին նվիրված գիտաժողով (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ – 100. Թանգարանն ու այսօրվա մարտահրավերները)
հանդիսավոր նիստ
2019 թ. սեպտեմբերի 9-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»-ում կայացավ Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողովի հանդիսավոր նիստը, որին մասնակցեցին արտերկրի հեղինակավոր թանգարանների ներկայացուցիչներ. մասնավորապես՝ Պետական Էրմիտաժի, Լուվրի, Մետրոպոլիտեն արվեսի թանգարանի, Ռուսաստանի պատմության թանգարանի, Առլի հնությունների թանգարանի, Ռոսֆոտո թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի գործընկերները, պատմաբաններ, հնագետներ, թանգարանագետներ և արվեստաբաններ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից և Հայաստանյան տարբեր հաստատություններից:
Նիստը վարեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը:
Նիստի ընթացքում թանգարանի հանրահռչակման գործում մեծ ավանդ ունեցած անձանց և թանգարանի վաստակաշատ աշխատակիցներին հանձնվեցին հոբելյանական հուշամեդալներ:
Անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի այցը

Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի անդամների այցը Հայաստանի պատմության թանգարան 2019թ. օգոստոսի 4-ին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՎ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՈՒՐԱԽ Է
ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ, ՈՐ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՎԵՐԵԼԱԿՈՎ,
ԻՆՉԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԸՆՁԵՌԻ ՏԱՐԵՑ ԵՎ ՀԵՆԱՇԱՐԺԱՅԻՆ
ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԹԱՆԳԱՐԱՆ:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԱՐԱՐԱՏ 73»

Հայաստանի պատմության թանգարանը ներկայացնում է «ԱՐԱՐԱՏ 73» խորագրով ցուցահանդես՝ նվիրված լեգենդար «ԱՐԱՐԱՏ» ֆուտբոլային թիմի 1973 թ. հաղթանակին:
Ցուցադրությունում ներկայացված են.
- ՈՍԿԵ ԳԱՎԱԹ՝
նվիրված «ԱՐԱՐԱՏ» ակումբին Բեյրութի «ԱՐԱՐԱՏ» օրաթերթի կողմից
- «ԱՐԱՐԱՏ 73»-Ի ՀԱՂԹԱԿԱՆ ԽԱՂԻ ԳՆԴԱԿԸ՝
ֆուտբոլիստների և մարզիչների ստորագրությամբ
- «ԱՐԱՐԱՏ 73» ԹԻՄԻ ԱՎԱԳ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆԻ ՄԱՐԶԱՇԱՊԻԿԸ
- ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐ՝
«ԱՐԱՐԱՏ» թիմի 1973 թ. հաղթանակի առթիվ:
«Նյութեր Արևմտյան Հայաստանի ազգագրության՝ Սանկտ-Պետերբուրգից»

Հայաստանի պատմության թանգարանը ներկայացնում է.
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
«Նյութեր Արևմտյան Հայաստանի ազգագրության՝ Սանկտ-Պետերբուրգից»
2019 թ. մայիսի 15 – հունիսի15
Ցուցադրությունում ներկայացված են Ռուսաստանի ազգագրական թանգարանի՝ Արևմտյան Հայաստանի ազգագրությանը վերաբերող եզակի առարկաներ և լուսանկարներ, որ ձեռք են բերվել դեռևս XIX դ. վերջին և XX դ. սկզբին: