Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ, Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ի՞նչ են պատմում տիկնիկները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Ցուցադրվում է Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանի մոր` Հիրիկ Անտոնյանի անձնական հավաքածուն, որն ընդգրկում է մի քանի տասնյակ տիկնիկներ՝ հեռավոր Արևելքից մինչև Եվրոպա ընկած տարբեր երկրներին բնորոշ ազգային հագուստով։
Ցուցադրության բացմանը հաջորդեց կրթական ծրագիր, որի ընթացքում թանգարանի փոքրիկ այցելուները պատրաստեցին հայկական ազգային ծիսական տիկնիկներ։