Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ երկար սպասված իրադարձություն՝ մշտական ցուցադրության վերաբացումը։ Վերաբացվեցին «Իրականության և առասպելների միջով․ բրոնզի դար», «Երկաթի դար», «Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիաինիլի» և «Ուժ և գեղեցկություն․ անտիկ Հայաստան» խորագրով ցուցասրահները։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ելույթ ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը։