Սեպտեմբերի 8-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» ցուցասրահի պաշտոնական բացումը, որով ազդարարվեց մշտական ցուցադրության բացման մեկնարկը։
Մամլո ասուլիսին թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը խոսեց բացվող ցուցադրության մասին, ընդգծեց դրա կարևորությունը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Բորիս Գասպարյանն իրենց հերթին ներկայացրին կատարված աշխատանքները, պեղումների ընթացքը, ցուցանմուշների պահպանման գործընթացը և այլ մանրամասներ։
Հաջորդիվ տեղի ունեցավ ցուցադրության բացումը, որին ներկա էին ոլորտի մի շարք մասնագետներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև թանգարանի հովանավորները և գործընկերները։