ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՊԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Իտալիա՝ Հռոմ, Վիտտորիանո ցուցահանդեսային համալիր
2015թ. մարտ 5 – մայիս 3
ՀՀ մշակույթի նախարարության և «Կոմունիկարե Օրգանիզանդո» հաստատության միջև կնքված համաձայնագրի հիման վրա` 2015 թվականի մարտի 5-ին, Հռոմի Վիտտորիանո ցուցահանդեսային համալիրում բացվել է հայ մշակույթին և հայ-իտալական մշակութային առնչություններին նվիրված` «Հայաստան. տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում են 3 մշակութային հաստատություններ՝ Հայաստանի Պատմության Թանգարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը: Ներկայացվել են 26 ցուցանմուշ` Հայաստանի պատմության թանգարան /18 նմուշ/, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ /6 նմուշ/, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ /2 նմուշ/:
Ցուցահանդեսին, ավելի քան 60 բացառիկ վավերագրերով և նմուշներով, մասնակցում են նաև Իտալիայի Հանրապետության 6 մշակութային հաստատություններ` Վենետիկի, Ճենովայի, Սևիլիայի պետական և Վատիկանի քարտուղարության արխիվները, Ֆլորենցիայի Ռիկկարդիանա գրադարանը, Վենետիկի Կորրեր թանգարանը, ինչպես նաև Մխիթարյան Միաբանությունը` 13 անկրկնելի ձեռագիր նմուշներով: