Պատարագիչ քահանայի զգեստավորման կանոնի մեջ հիշատակված սրբազան զգեստները հատուկ են քահանայական աստիճան ունեցող բոլոր եկեղեցականների համար: Սակայն եթե պատարագիչը եպիսկոպոս է և կամ հայրապետ, նրանք կրում են նաև հավելյալ զգեստներ, որոնք արդեն խորհրդանշում են իրենց նվիրապետական բարձր աստիճանը: [...]

Կարվում է շուրջառին: Արձանգրությունը՝ Յ()Շ()ՏԱԿ Է ՇՈՒՐՋԱՌՍ ԿԱՄԱԽՑԻ ՊՕՅԱՃԵԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐԱՅԻՆ ԵՒ ՍԱՐՐԱՅ ԽԱԹՈՒՆԻՆ ԵՒ ԾՆՈՂԱՑՆ ՍԱՐԳՍԻՆ և ԽՈՒՄԱՐԻՆ Հավաքածու : Ազգագրական հավաքածու Դարաշրջան ։ XVIII դար Տարածաշրջան : Երզնկա Նյութ : Մետաքս, բամբակ Ինվենտար # : 5515

Շուրջառը կրում են քահանաներըև նրանցից բարձր աստիճան ունեցող հոգևորականները՝ պատարագի, սրբազան խորհուրդների կատարման, նախատոնակների և Ավետարանն ընթերցելու ժականակ: Խորհրդանշում է աստվածային շնորհների զրահը, որով պատարագիչը պաշտպանվում է չարից: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Տարեթիվ ։ 16 [...]

Մանկական հագուստը դեղնադարչնագույն է, վերին կրծկալի մասը նեղ, մարմինն ընդգրկող գոտին ոլորուն։ Երկարաթև է, առաջամասը` բացվածքով, գոտկատեղում կտրված և թեթևակի փոթավորված: Օձիքը և թեզանիքները զարդարված են ոսկեթել ասեղնագործությամբ: Մեջքին ունի մետաքսյա, վարդագույն քուղ` հանգույցներով, որը Հ [...]

Թավշե զգեստը երկու մասից է: Վերնամասի առջևը բաց է, կոճկվում է: Երկու մասերն ունեն գույնզգույն բուսանախշեր: Աստառը սպիտակ բամբակե կտորից է: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Ցուցասրահ : Հայկական Ազգային Տարազ XVIII - XIX դդ. Ժամանակաշրջան : Նոր շրջան (1880թ.) Տարածաշրջան : Բարձր Հայք (Արաբ [...]

Եզակի վերնազգեստը կանաչ թավշից է, ասեղնագործված ոսկեթելով: Երկու փեղկերին և թևքերին շքեղ ասեղնագործված են երկակի օձ-վիշապներ և ոճավորված կենաց ծառեր: Որպես հմայական պահպանակ օձը խորհրդանշում է արգասավորություն, պտղաբերություն, բարեբերություն, առատություն: Օձը ստորերկրյա և երկնային ջրերի [...]

Բաց կանաչավուն հիմնագույնի վրա ասեղնագործված են դրվագներ  Հիսուսի կյանքից` Ավետում, Մկրտություն և Մոգերի երկրպագություն: Տեսարանները իրարից բաժանված են սյուներով, որոնց խոյակները զարդարված են թևավոր հրեշտակների գլուխներով: Վարագույրը եզերված է զմյուռնիացիների կողմից Ամենայն Հայոց կաթողիկ [...]

Ուղղանկյունաձև սպիտակ մետաքսյա ծածկոցի վրա ասեղնագործված է  սյուժետային երկու տեսարան: Ծածկոցի մի կեսի վրա խորանի մեջ պատկերված է Հիսուսի հարության տեսարանը: Երուսաղեմը խորհրդանշող գմբեթավոր տաճարի առջևի պլանում պատկերված են Հիսուսի  գերեզմանին  այցի եկած յուղաբեր կանայք, որոնք զարմանքով [...]

Եկեղեցու բեմասեղանի ասեղնագործ վարագույրի կենտրոնում ծաղկազարդերով շրջապատված եռագմբեթ խորանի մեջ  կանգնած է Սբ կույս Հռիփսիմեն` գլխին թագ և լուսապսակ: Ձեռքերը մեկնած են աղոթքի ժեստով: Գլխի շուրջ մակագրություն է. «ՍԲ ԿՈՅՍՆ ՀՌԻՓՍԻՄԷ  ԼԷ (37) ընկերօքն»: Նրանից աջ և ձախ քրիստոնյա 37 վկայուհ [...]