Զարդերի շարանը բաղկացած է զանազան ուլունքներից, որոնցից մեկի հիմնական մոտիվը շրջանակի մեջ առնված խաչն է՝ արևի ամենատարածված խորհրդանիշը։ Ուլունքի հակառակ կողմում՝ տրամագծի երկարությամբ, առկա է խողովակաձև կամրջակ՝ կախելու համար։ Շրջանակի մեջ խաչաձևվում են զույգ ժապավեններ, որոնցից մեկի խո [...]

Միաձույլ դաստակով դաշույնն ունի եռանկյունաձև շեղբ, որի կենտրոնով անցնում են ակոսներ։ Դաշույնի կլոր դաստակը զարդարված է եռանկյունաձև, փայտով ագուցված հանվածքներով և շրջանաձև երիզով, իսկ գլխիկը՝ փայտով ագուցված խաչաձև կտրվածքներով։ Դաշույնի պատյանի մի կողմը զարդարված է եռանկյունաձև հանվածք [...]

Տակառաձև անոթ է, շուրթը՝ տափակ։ Երկու ծայրերից արված են հորիզոնական ելուստներ՝ որոնց մեջտեղում առկա են անցքեր։ Անոթի վզից ներքև արված են եռանկյունաձև նախշեր, որից ներքև՝ հասկանախշ։ Իրանը զարդարված է իրար հաջորդող խաչված եռակյունիների և ուղղահայաց ու հորիզոնական նախշերի զուգորդմամբ։ Իրանի [...]

Արձանագրությունը Արտաշես Արքա Զարեհի որդին Երվանդական, բաժանեց Հողը մասերի։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ ա․ II-րդ դար Տարածաշրջան : Կրաքար Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2005

Հեռացող ծայրերով ձուլածո ապարանջան է` ծայրերին վիշապ-օձի մեկական գլուխների քանդակներով: Պարզորոշ արված են աչքերը, երախը, մաշկի թեփուկները: Ստորին ծնոտը քառանկյունաձև է` հարմարեցված թևին կրելու համար: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք.ա. VII-VI դդ․ Տարածաշրջան : Լոռի բերդ Նյո [...]

Տղամարդը  ձախ ձեռքում կրում է կիսագլանաձև վահան, իսկ վեր պարզած աջ ձեռքում՝ տերևաձև ծայրով երկար նիզակ, գլխին՝ եղջյուրաձև, բարձր ելուստով սաղավարտ: Նման արձանիկները կապվում են ռազմի, երկնային տարերքի և պտղաբերության հավատալիքների հետ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. IX [...]

Թռչունն ունի երկար կտուց, ընդգծված աչքեր, տափակ պոչ: Անոթը հարդարված է կոճականման ելուստներով և փայլանախշ ժապավենաձև գծազարդերով: Ծիսական նշանակության անոթ է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. IX-VIII դդ. Տարածաշրջան : Բջնի Նյութ : Կավ Ինվենտար # : 2905-2

Գավաթի առջևի մասը պատած է սպիտակավուն անգոբով և հարդարված է շրջանաձև, շախմատաձև և ժապավենաձև նախշերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. VIII-VII դդ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Կավ Ինվենտար # : 2783-190

Երկմետաղ դաշույն է։ Շեղբը պատրաստված է երկաթից, քայքայված, իսկ կոթառը՝ բրոնզից։ Կոթառն ամբողջական է, վրան առկա են եռանկյունաձև զարդանախշեր։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. X-IX դդ․ Տարածաշրջան : Աստղի բլուր Նյութ : Բրոնզ, երկաթ Ինվենտար # : 2428-214

Կրակի պաշտանունքին նվիրված ատրուշանի ծիական տախտակ է: Ուղղանկյունաձև է, թրծած, եռամաս կառուցվածքով: Ճակատային մասը հարդարված է ծեփածո պատկերներով: Կենտրոնում տասնմեկ համակենտրոն կիսաշրջաններից կազմված թմբիկներ են՝ հարդարված գծազարդերով: Դրանցից ցած գալարվող օձի և ելուստաձև ռելյեֆ պատկերն [...]